top of page

«ԱՄՆ-Իրան հարաբերություններում, ցավոք, ՀՀ-ն ոչ մի միջնորդական առաքելություն չի ձգտում իրականացնել»․ Վարդան Ոսկանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։

Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»։

 
 
bottom of page