«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են արգելված իրեր
Mar 16
1 min read

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանագության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Արդյունքում՝ քաղաքացու անդրավարտիքի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բաժանորդային քարտ։
Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։




















