top of page

Գլուխները վերցրել, պարել են՝ սրա գլnւխը կտրեgինք, էսի Չինգիզ խանի nտքն է, էս էլ բանի պճեղն է... հա... Փաշինյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 7 days ago
  • 1 min read

«Եթե հանցագործ են, ո՞ւր են փախնելու։ Շատերը կան, ասում են՝ մեզ հետ անմարդկային ձևով են վարվում, այս 7  տարի է քոռ դանակով մուրթում, մորթում են, տենց էլ չեն մորթում։ Այդ տեսակետն էլ կա»,- ԱԺ-ում կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «թալանի, թալանչիների, նրանց նկատմամբ իրենց գործողությունների» մասին։

«Ես ինքս եմ քննադատաբար տրամադրված,  բայց հասկանում եմ, որ որոշ դեպքերում, որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն ու վրեժն է։ Ես ասում եմ՝ չեմ պատկերացնում Հայաստանում հաշվեհարդար ու վրեժ։

Այո, դժվար է, հեշտ չի։ Բայց դժվար է ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, այլ մենք հոգ ենք տանում մեր պետության մասին։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունում ինստիտուտ կայացվի, որովհետև մենք ինչ ասես կարանք անենք, բայց դրանից ի՞նչ ենք մենք դառնալու որպես պետություն ու հանրություն։ Կան երկրներ, որտեղ պատերի տակ շարում են,  գնդակահարում և ասում՝ վա՜յ, էս ինչ լավ էր, սիրտս հովացավ։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ խորշ, գոմ։ Կան նման երկրներ։ Նույնիսկ այդ գլուխները վերցրել, պարել են, վայ՝ էս ինչ լավ է, սրա գլուխը կտրեցինք, էսի Չինգիզ խանի ոտքն է, էս էլ բանի պճեղն է, սա էլ տանում եմ, տնից կախեմ։ Արդյունքում ի՞նչ՝  հետո, դաշլե, պատոմ  ու այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ արդարադատություն ու արդարությունը հասնելու է «բոլորին և բոլորիս»։

1/2076
bottom of page