«Իրականում աննախադեպ են միայն Նիկոլ Փաշինյանի ստերը»․ Ոսկան Սարգսյան
- Elen Hovsepyan

- 8 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե 2018 թվականից հետո իրենք ստեղծել են 223 հազար աշխատատեղ, ինչը երբևէ ՀՀ-ում չի եղել։ Նա նաև ասել է, թե իրենք մոտ են Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու իրենց խոստումի իրականացմանը։ Իրականում աննախադեպ են Նիկոլ Փաշինյանի ստերը, բոլոր ոլորտներում խայտառակ ձախողումները և դրանց համար պատասխատվություն չկրելու նրա ձգտումը։ Հայաստանում հազարավոր ձեռնարկություններ են փակվել, հազարավոր ընտանիքներ ժամկետանց վարկերի տակ կքած են, հազարավորները հիվանդ են, սակայն բուժվելու փող չունեն»։




















