top of page

Պայթյուն Արմավիր քաղաքում․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մեկ մարտական հաշվարկ

Nov 11, 2025
1 min read

Պայթյուն Արմավիր քաղաքում․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մեկ մարտական հաշվարկ


Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած։


ՆԳՆ փրկարար ծառայություն

1/3083
bottom of page