top of page

«Թող հեռանան, կառավարությունը պետք է հայրենասեր մարդ ղեկավարի»․ ակցիայի մասնակից

  • Jan 27, 2025
  • 1 min read

Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով շրջանառության հարկի փոփոխությունից, համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից․ «Այստեղ ենք նաև աղբի, տրանսպորտի թանկացումների դեմ բողոքով։ Աբսուրդ է, քաղաքացու առօրյան խախտվել է, ամեն օր նյարդային ֆոնի վրա ենք։ Շրջհարկի վերաբերյալ օրենքը մեզ տանում է դեպի դժոխք։ Պայքարելու ենք, մինչև այս օրենքը վերանայեն»,- ասում է ակցիայի մասնակիցը՝ հավելելով․ «Մոռացել են իրենց անցյալը, թող գնան իրենց դղյակները հայտարարագրեն, որ մորաքրոջ ու չգիտեմ ում անունով է գրանցված։ Պետք է հեռանան, էս կառավարությունը պետք է խելացի, բանիմաց հայրենասեր մարդ ղեկավարի։ Ընդդիմությունն ո՞ւր է, թող գա, կանգնի մեր կողքին, եթե իհարկե կան»,- ասում է ակցիայի մասնակիցը։

 
 
1/2789
bottom of page