top of page

Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին, եթե Իսրայելն ագրեսիա սկսի Լիբանանի դեմ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով նախազգուշացրել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասին, եթե Իսրայելը լիածավալ ագրեսիա սկսի Լիբանանի դեմ։

«Չնայած Իրանը հոգեբանական պատերազմ է համարում սիոնիստական վարչակարգի քարոզչությունը Լիբանանի դեմ հարձակման մտադրության մասին, եթե նա սկսի լիածավալ ռազմական ագրեսիա, կսկսվի բնաջնջման պատերազմ։ Բոլոր տարբերակները, ներառյալ Դիմադրության բոլոր ճակատների լիակատար մասնակցությունը, բանակցությունների սեղանին են»,- նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում, որը հրապարակվել է Х-ի միկրոբլոգում։

1/1920
bottom of page