top of page

«Իրանի պատժիչ հարվածները թուլացրել են նենգ թշնամուն՝ Իսրայելին»․ Ալի Խամենեի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 18
  • 1 min read
ree

Իրանի պատժիչ հարվածները  թուլացրել են Իսրայելին, նոր պատասխան հարվածներ կարող են հասցվել, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Սիոնիստական ​​թշնամին (նկատի ունի Իսրայելը-խմբ․) պետք է պատժվի և արդեն պատժվում է։ Այս նենգ թշնամուն Իրանի ժողովրդի և Իրանի զինված ուժերի կողմից հասցված, հասցվող և ապագայում էլ հասցվելիք հակահարվածները խիստ պատիժ է, որը թուլացրել է նրան»,- Իրանի ժողովրդին հղած իր տեսաուղերձում ասել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդը։

Այաթոլլահ Ալի Խամենեին հավելել է, որ Ամենակարող Աստված ապայման հաղթանակ կպարգևի Իրանին։

 
 
1/2519
bottom of page