top of page

Իսրայելի արտգործնախարարն արձագանքել է Էրդողանի սպառնալիքին՝ համեմատելով նրան Սադամ Հուսեյնի հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 29, 2024
  • 1 min read

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքին՝ համեմատելով նրան Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հետ։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պարզապես պետք է հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

Հուսեյնի վարչակարգը տապալվեց ԱՄՆ-ի ներխուժման արդյունքում 2003 թվականին, և նա մահապատժի ենթարկվեց իրաքյան դատարանի կողմից այն բանից հետո, երբ նրան բռնեցին և կանգնեցրին դատարանի առաջ:

Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր ներխուժել Իսրայելի տարածք։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», - ասել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և թուրքական զորքերին հյուրընկալող Լիբիայի շուրջ հակամարտությունը։

bottom of page