top of page

Ընդդիմադիր դաշտում փոխադարձ ցեխարձակումները լավ բանի չեն բերում. Արծվիկ Մինասյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 23
  • 1 min read

Ընդդիմադիր դաշտում փոխադարձ ցեխարձակումները լավ բանի չեն բերում. Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին։

«Ավելին՝ ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ էլ տեղը, որ փորձենք մեկը մյուսին մեղադրանքներ ներկայացնել, և եթե եղել են տարբեր ժամանակներում թերություններ ու սխալներ․․․ հիմա, երբ հայրենիքը կործանող քաղաքական ուժի հեռացման առաջնահերթությունն է դրված, բոլորս պետք  է լծվենք այս կարևոր խնդրի լուծմանը։ Այդ խնդիրը պահանջում է նաև բոլոր ընդդիմադիր ուժերի կոնկրետ արժեքների շուրջ համաձայնությունը՝ պետություն, հայրենիք, մեր ազգային արժանապատվություն, համահայական համախմբում և դրա համատեքստում նաև առանց որևէ անձնական կենտրոնացվածության համախմբվել այս գաղափարն իրականացնելու հարցի շուրջ»,-ասաց նա։Ըստ նրա՝ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել համախմբված և միասնական պայքարին։

1/2076
bottom of page