top of page

Իրանն արձակել է մթնոլորտային հիպերձայնային բալիստիկ հրթիռ

Jun 18, 2025
1 min read

Իրանն արձակել է մթնոլորտային հիպերձայնային բալիստիկ հրթիռ, այս մասին տեղեկացնում է «Իսրայելի բանակի ռադիո»-ն: Աղբյուրը հայտնում է, որ իսրայելական կողմը գրանցել է 8 հրթիռի արձակում և ևս մեկինը որը տարբերվում է նախորդ բոլոր հրթիռներից:

Այս հրթիռն ամբողջությամբ կփոխի պատերազմի պատկերը, հավաստիացնում են իրանական թելեգրամ-ալիքները:

Որոշ ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Իրանի կողմից կարճ ժամանակ առաջ փորձարկված անհայտ հրթիռը կարող է միջմայրցամաքային լինել։ Իրանը նախկինում ունեցել է կրող հրթիռներ, ինչպիսին է «Սիմորղը», որոնք, երբ հագեցած են 150-250 կիլոգրամ քաշով մարտագլխիկով, կարող են հասնել ավելի քան 6000 կիլոմետր հեռահարության։

 
 
1/3083
bottom of page