top of page

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում

  • Feb 9, 2025
  • 1 min read

Փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։



Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։



Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։

 
 
1/2721
bottom of page