Վերջին զանգի միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրի, բիզնեսի․ Ժաննա Անդրեասյան
Վերջերս նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրակրթական հաստատություններ, որտեղ նշված է՝ վերջին զանգի միջոցառումն անպայման պետք է ունենա մշակութային շեշտադրում։ Աժ-ում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին, ի՞նչ է արվել նախկինում, որ պետք է չարվի կամ ի՞նչ պետք է արվի հիմա, որը չի արվել նախկինում։
«Դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն։ Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք,թե ո՞րն է տարբեր միջոցառումների նպատակը։ Դրանք վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների, երբ վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում։ Դպրոցական բեմը պետք է լինի երեխաների ստեղծագործելու և ինքնարտահայտվելու տեղը։ Մեր փոփոխությունները միտված են դրան։ Խրախուսելու ենք, որպեսզի դպրոցները տան հարթակ երեխաներին և դադարեն խոսել երեխաների փոխարեն»,- պատասխանեց Անդրեասյանը։