Բաքվի քարոզչամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում` իբր իրանահայերը և ՀԱԵ կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին. իրանագետ
- Elen Hovsepyan
- 14 hours ago
- 1 min read

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և Հայ Առաքելական Եկեղեցու Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։
Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա», - գրել է նա։