top of page

«Կոտրել են եկեղեցու մոմավառության սրահի ապակիները և փորձել են գողանալ սրբապատկերները»․ Արմեն Քոչարյան

Aug 10, 2025
1 min read

Երևանի ավագանու «այր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշեր 2025թ․


Անհավատները կոտրել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոմավառության համար հատկացված սրահի մուտքի ապակիները և փորձել են գողանալ սրբապատկերները։


Ո՞ւր է հասցրել երկրի ՔՊ-ական իշխանավորների վարած քաղաքականության արդյունքում եկեղեցու դեմ կատարված գործողությունների մակարդակը, որ անհավատները, կարծելով թե անպատիժ են մնալու, գնում են նման սրբապղծության։ Աստծու դատաստանին եք արժանանալու։ Հեռու մնացեք մեր սուրբ եկեղեցուց»։

 
 
1/3083
bottom of page