top of page

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 23, 2024
  • 1 min read

Երևանում հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի գիշերը, 24-ի երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Մարզերում հունիսի 24-27-ին կեսօրից հետո, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: 

bottom of page