top of page

Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 23, 2024
  • 1 min read

Մայիսի 21-ի ժամը 19.45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի:

ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:

Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:

Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։

1/2232
bottom of page