«Բարսելոնայի» լեգենդները կրկին հաղթել են «Ռեալի» լեգենդների թիմին
Dec 21, 2024
1 min read

«Բարսելոնայի» լեգենդների թիմը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Մադրիդի «Ռեալի» լեգենդներին։
Առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին Տոկիոյում։ Այս անգամ ջախջախիչ հաղթանակ է գրանցվել Հոնկոնգում՝ 5:2:
Խաղադաշտում են գտնվել մի շարք լեգենդներ՝ այդ թվում Չավին, Կասիլյասը, Անրին, Ռոբերտո Կառլոսը և ուրիշներ։ Հանդիպման հերոսը դարձել է Դավիդ Վիլյան, ով հեթ-տրիկ է գրանցել։




















