ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Հովհաննես Շահինյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ որոշել է անդամագրվել Միհրան Պողոսյանի Հայոց համազգային միասնություն կուսակցությանը։
«Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր-օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձևավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։ Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել անդամակցել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը։
Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների իրագործմամբ, ինչպես նաև գաղափարական ընդհանրությամբ»։