top of page

Լապշինը հայտնել է Բելառուսում հայ բլոգերի ձերբակալության մասին

«Դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց իմ տեղեկություններով Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, բլոգեր, որը  ակտիվորեն պաշտպանում է հայկական շահերը։ Նա հայտնի բլոգեր է  TikTok-ում, YouTube-ում և Instagram-ում և հայտնի է «Bella's» մականունով։ Անկեղծ ասած, ես չեմ ճանաչում այս աղջկան և մինչև այն պահը, երբ ինձ ասացին, որ նա ձերբակալված է, ես նույնիսկ չէի լսել նրա մասին»,- իր էջում հայտնում է Իսրայելում բնակվող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ մանրամասնելով․

«Իրավիճակը բարդանում է նրանով, որ  Լուկաշենկոյի Բելառուսը ահաբեկչական պետություն է՝ դաշնակից Ադրբեջանի հետ, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն, չկա կարգուկանոն։ Երկրորդ՝ Մինսկում Հայաստանի դեսպան չկա, ով վեց ամիս առաջ հետ է կանչվել՝ ի նշան Լուկաշենկոյի հակահայկական հայտարարությունների դեմ բողոքի։

Ինչպես հիշում եք, ես ինքս Բելառուսի կողմից հետախուզվում եմ Լուկաշենկոյին «բռնապետ» անվանելու համար, և 2024 թվականի սեպտեմբերի 21-ին բելառուսական կողմի պահանջով ձերբակալվել եմ Երևանի օդանավակայանում։ Մի քանի ժամ անց ես ազատ արձակվեցի, բելառուսական խուզարկությունն անօրինական համարվեց։

Եթե ​​տեղեկություն ունեք, թե ինչ է կատարվում այս աղջկա հետ, խնդրում եմ կիսվեք»։

1/2033
bottom of page