Սամվել Շահրամանյանն արցախցիների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր»
- Elen Hovsepyan

- Sep 27, 2024
- 1 min read

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ արցախցիների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մասնավորապես, նրան ուղեկցում էին Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ու այլ արցախցի պատգամավորներ:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմում զոհված նաև բարձրաստիճան զինվորականների շիրիմներին, ողջունեցին որդիների կորուստը սգացող հարազատներին։
Նշենք, որ այսօր «Եռաբլուր» են այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ:




















