top of page

«Հրապարակ». ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ  տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել եւ պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։

ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել՝ մարզերի եւ մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն եւ քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը եւ համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։

Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարեւում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլեւ սերտորեն աշխատել միմյանց հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comentarios


bottom of page