top of page

«Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի». Ալեն Սիմոնյան

Չենք կարող ասել, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը փակուղի է մտել, պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի, «ազատության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, դա հենց այն է, ինչ ուզում են մարդիկ, պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե, Ադրբեջանի նկատմամբ։ «Ես կարծում եմ, որ այս գիտակցումը կա նաև Ադրբեջանում»,- հավելել է նա:

Անդրադառնալով տարբեր կողմերից հնչող կարծիքներին, թե տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումների պարագայում, Ալեն Սիմոնյանը տարակուսեց. «Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի»։

Առավել մանրամասն` հարցազրույցում:

1/1970
bottom of page