top of page

Հայցերի հետ կանչելու հանգամանքը, թեև քննարկվեց Ադրբեջանի հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն սրա տակ բացի քաղաքական բաղադրիչից, մարդկային ճակատագրերի խնդիր կա․ Աբրահամյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 15
  • 1 min read

«Խաղաղության» պայմանագրի շրջանակներում, միջազգային ատյաններից երկկողմ հայցերի հետ կանչելու հանգամանքը, թեև, քննարկվեց ադրբեջանական հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն սրա տակ, բացի քաղաքական բաղադրիչից, մարդկային ճակատագրերի խնդիր կա:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատահական չէր, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, որոնք այս հետքաշման/զիջելու որոշման հետևանքով անձնական ողբերգություն են ապրում:

Այս մարդիկ, որոնցից շատերի հետ շատ առիթներ եմ ունեցել զրուցելու, իրենց հույսը ոչ թե փաշինյանական խոստումների, այլ միջազգային կառույցների հետ են կապում, իսկ իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում:

Միջազգային կառույցներում գտնվող այս հայցերը իրավական հարթության խնդիրներ են և քաղաքական պայմանավորվածություններով դրանց իրավական հետևանքները չեն վերացվում:

Բայց դե իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, որ պետք է բացահայտվի, իսկ նրանց քայլերն ածբողջությամբ ադրբեջանական տրամադրությունների ներքո են»,-գրել է նա։

bottom of page