top of page

Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել: 

Նա գրառում է արել` միաժամանակ ընդգծելով` շատերին դուր չի գա այն, ինչ գրել է, բայց չէր կարող լռել:

«ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:

 

Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ կառավարությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.

 

1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում` հստակ ձևակերպված պահանջներով,

 

2. կամ հայտնի և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու համար, և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:

 

Հ.Գ. Խնդրանք, արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք:

 

Հ.Գ. Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի:

 

Հ.Գ. Մոռացա ասեմ, ՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է»,- Facebook-ում գրել է Դանիելյանը:

bottom of page