top of page

Հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. լրատվամիջոցներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 12, 2024
  • 1 min read

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Հաղորդվում է, որ Նիկոլաևի ինքնազգացողությունը վատացել է երեկոյան։ Նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է, հաղորդավարն ուշագնաց է եղել։ Շտապօգնություն են կանչել, տեղափոխել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և անմիջապես տարել վերակենդանացման բաժանմունք, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:

«Այժմ բժիշկները փորձում են տարբեր հետազոտությունների միջոցով պարզել Նիկոլաևի ինքնազգացողության վատթարացման պատճառները։ Առայժմ հաջողվել է բացառել ինֆարկտը և ինսուլտը», - ասված է հաղորդագրության մեջ:

bottom of page