top of page

«Բարսելոնա»-ն 7:3 հաշվով հաղթեց «Սեուլ»-ին. Յամալն ու Տորեսը՝ դուբլի հեղինակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Ավարտվեց հարավկորեական «Սեուլի» և իսպանական «Բարսելոնայի» միջև ընկերական խաղը։ «Բարսելոնան» հաղթեց 7։3 հաշվով։

«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձան Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաև լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, դանիացի կիսապաշտպան Անդրեաս Կրիստենսենը, իսպանացի կիսապաշտպան Գավին։

«Սեուլը» 2025 թվականի Հարավային Կորեայի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդն է։

bottom of page