Երևանում բախվել են «Toyota Rav 4»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տիչինա փողոցում՝ «Բոռա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Թ․-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Գ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Մարգար Օ․-ի վարած «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Վիգեն Թ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Է․ Ս․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ




















