top of page

«Մի հատ մտածեք` ո՞վ կլինեք դուք, եթե չունենաք իշխանություն»․ Արա Պողոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի հատ մտածեք` ո՞վ կլինեք դուք, եթե չունենաք իշխանություն Հայաստանում։


Իսկ որպեսզի գոնե նախկինի պես ապրել կարողանաք, մի քիչ մարդ մնացեք, այլ ո՛չ թե գործեք ոհմակի, խունտայի տրամաբանությամբ։


Էս կյանքում ոչինչ չի՛ մոռացվում, ու չլինի էնպես, որ մի օր ձեր վոժդերի փոխարեն դուք մնաք պատասխան տվող...


Կյանքը նաև ձեր հանդեպ կարող է ձեր տեսանկյունից «անարդար» լինել, ու այն ժամ ո՛չ ոք ձեզ չի լսելու...


Տեսել եմ բանտերում արդարություն աղերսող նախկին դատավորների, քննիչների, դատախազների, նույնիսկ փոխնախարարների... նրանք բոլորը անիծում էին երբևէ իրենց կողմից պաշտելի արդարադատության համակարգը։ Նույնիսկ կալանքում գտնվող դատավորներից ասում էր, որ մինչև դատավոր, քննիչ ու դատախազ նշանակվելը, պետքա գոնե մեկ ամիս կալանքում պահես թեկնածուներին, որ հասկանան, թե ինչ արժեք ունի իրենց կողմից կայացված որոշումը...


Հիշե՛ք, մի օր կյանքի թափանիվը կարող է պտտվել այդ ուղղությամբ,... ո՞վ է ձեզ օգնելու։


Ո՞վ է հիմա Վահան Քերոբյանին օգնում...»։


1/2460
bottom of page