top of page

Արմավիրում 2,5-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել

Mar 5, 2025
1 min read

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է, և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3083
bottom of page