«Արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև տառապել այս հակամարտության մեջ»․ Արսեն Թորոսյան
- Elen Hovsepyan
- Mar 21
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման և մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել և իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։
Արդյո՞ք նրանք, ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, և ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում, իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։
Ինձ համար պատասխանը միշտ եղել է ակնհայտ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում։
Հ.Գ. ինչքան էլ մենք շատ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են աշխարհի այլ երկրներում, այնուամենայնիվ մենք պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ»։