top of page

Գողության կասկածանքով պարեկներ են ձերբակալվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 27
  • 1 min read
ree

168.am-ի տեղեկություններով` պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության հերթական դեպքն է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզում։

Մենք տեղեկացանք, որ պարեկները այս պահին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում են, մասնակցում են քննչական գործողությունների։

Քննչական կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին. կան ձերբակալված անձինք, այս պահին կատարվում են վարութային գործողություններ։

Ըստ տեղեկությունների` գողության մեջ կասկածվող պարեկները` Գոռ և Հուսիկ անուններով, մարզում հայտնի են որպես մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ

 
 
bottom of page