Կառավարությունը որևէ հետքայլ չի արել, անունն են դրել անցումային փուլ. տնտեսվարողները կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի

Կառավարության որոշումը՝ 6 ամսով հետաձգել շրջանառության հարկի բարձրացումը, տնտեսվարողներին չի գոհացրել։ Նրանք այսօր ևս դուրս են եկել բողոքի ակցիայի։
«Նախ դա վերաբերում էր հունվարի 1-ին գրանցածներին, ով գույքագրել է ապրանքը, բնականաբար, չկա նման մարդ, եթե իհարկե իրենցից չլինեն։ Դա սուտ է, նաև ասում են՝ երկու եռամսայակը 10 տոկոսով կվճարեք, հետո էլի հետ կտանք, էլի սուտ է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ նրա՝ նույնիսկ այս որոշումով տնտեսվարողների մոտ թյուրըմբռնում կա, շատերը կարծում են, որ օրենքի նախագիծը 6 ամսով են հետաձգել․
«Ընդհանրապես մեր խնդիրը չի լուծվել»։
Նշում են, որ իրենց ներկայացրածը որևէ կերպ զիջում չէ։ «Կառավարությունը որևէ հետքայլ չի արել, վերնագիրը դրել են անցումային փուլ, ոչ մի պահանջ, խնդրանք հաշվի չի առնվել։ Այսինքն՝ հարկային բեռի նվազեցում և, վերջապես, շրջանառության հարկի իմաստի չխեղաթյուրում։ Այս խնդրանքներին ընդառաջ կառավարությունը չի գնացել»,-ասաց մեկ այլ մասնակից։