top of page

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10, 2024
  • 1 min read

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր եմ ստանում լրագրողներից․ ստիպված եմ կարճ տեղեկատվություն հրապարակել հետևյալի մասին։

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

 

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»։

1/2180
bottom of page