top of page

Հրդեհ՝ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 22
  • 1 min read
ree

Հունվարի 22-ին, ժամը 07:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։



Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու, վերջիններս բուժօգնության կարիք չեն ունեցել։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել է երկու կրպակ (մոտ 10 քմ), ջերմահարվել են կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և մոտակայքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

 
 
bottom of page