Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Ֆրանսիայի հայտնի հանգստավայրում մեքենայի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան՝ Դոլյու դ'Օլերոն կղզում։ Պարբերականի տվյալներով՝ վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին և հեծանվորդներին։ Առնվազն տասը մարդ է տուժել, նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Վարորդին ձերբակալել են, դրդապատճառները պարզվում են։
Նախնական տվյալներով՝ վարորդը բղավել է «Ալլահ Աքբար», երբ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ:




















