top of page

Ինձ որակում են որպես իշխանությունների սրտի օլիգարխ, բայց ես մինչև 2018թ. հեղափոխությունն էլ հաջողակ գործարար էի, Գոլդեն Փելեսն էլ պատրաստ եմ վաճառել այն գնով, ինչ գնով գնել եմ. Նարեկ Նալբանդյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 hours ago
  • 1 min read

Ինձ որակում են որպես իշխանությունների սրտի օլիգարխ, բայց ես մինչև 2018թ. հեղափոխությունն էլ արդեն հաջողակ գործարար էի, ունեցել եմ մի շարք ձեռարկություններ: Այս մասին Հետքի հետ հարցազրույցում հայտարարել է գործարար Նարեկ Նալբանդյանը: 

Նա նշեց, որ յուրահատուկ բիզնես ջիղ ունի, կարողացել է փակված ձեռնարկությունները նորից վերակենդանացնել և կրկին աշխատեցնել: 

«Մինչև 2018թ. հեղափոխությունը ես ձեռք եմ բերել Տափերականի և Մասիսի ալրացաղները, Մասիսի ավտոպարկը, որը համալրված էր 100-ից ավելի ավտոտրանսպորտային միջոցներով»,- նշեց նա՝ հավելելով որ մինչև 2018թ. իր ձեռնարկությունները եղել են խոշոր հարկ վճարողներ: 

Ինչ վերաբերում է իր կողմից Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրի և Հովիկ Աբրահամյանի առանձնատան ձեռքբերմանը, ապա ըստ նրա, դրանք իր համար հերթական ձեռբերումներն են եղել, սակայն հանրության մոտ դրանք հնչեղություն են ստացել այն պատճառով, որ դրանք փոխկապակցված են եղել նախկին իշխանությունների հետ: 

1/2135
bottom of page