top of page

Քննիչները բիզնեսմենին առաջարկում են գումար վճարել ինչ-որ հաշվեհամարի, հակառակ դեպքում՝ սպառնում են կալանավորել կամ այդ մարդուն, կամ ազգակցականի․ Խամոյանը՝ ՔԿ նախագահին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Տնտեսվարողների խնդիրները շատ ավելի խորն է, քան՝ այն, ինչ դուք եք ներկայացնում։ Խնդիրը մեկ բառով կոչվում է՝ պետական ռեկետ։ Սյուռ է, որ դուք խնդիրը գցում եք հարկայինի վրա, հարկայինը՝ ձեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։


«Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում գումար վճարել, հակառակ դեպքում սպառնում են՝ ձեզնով կզբաղվեն քննիչները։ Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են գումար վճարել ինչ-որ հաշվեհամարի, հակառակ դեպքում՝ սպառնում են կալանավորել կամ այդ մարդուն, կամ ազգակցականի»,- ասաց Խամոյանը։

1/2451
bottom of page