Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
- Elen Hovsepyan

- 6 hours ago
- 1 min read

Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ-ի փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ-ի և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։
«Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է:
Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։
Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»,- գրում է աղբյուրը։




















