top of page

Նապոլիից մեկնաբանել են Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու լուրը

Jun 8, 2024
1 min read

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ իտալական ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Այս պահին մենք Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն չունենք»,- Մաննայի խոսքն է մեջբերել Sport24-ը։

Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

1/3083
bottom of page