Search
Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերի մանկապարտեզներ և դպրոց
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերում այցելել է մանկապարտեզներ և դպրոց:
«Կրթական պրոցեսը ընթանում է բնականոն հունով: Շնորհակալություն համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին, ում ամենօրյա ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և ընթացիկ խնդիրների լուծումը»,- գրել է Դանիելյանը՝ հրապարակելով տեսանյութ այցից: