top of page

Երևանի դպրոցներից մեկում թուրքական քարոզչություն է անցկացվել՝ Կարո Փայլանի մասնակցությամբ. Yerkir.am

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 2
  • 1 min read

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) թուրքական քարոզչություն է անցկացվել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, ներկայում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանի մասնակցությամբ: Այս մասին ահազանգ է ստացել Yerkir.am-ը:



Ըստ հոդվածի՝ «մոտ երկու օր առաջ դպրոցի բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք»։



«Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն», - նշվում է հրապարակման մեջ:



Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։

1/2173
bottom of page