top of page

«Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը». Արման Թաթոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 2
  • 1 min read

ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:


Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա անօրինական, հակասահմանադրական է:


70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է»:

1/2173
bottom of page