top of page

Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

bottom of page