top of page

Շատ «զգույշ» եթե լինեք, ախուրյանցի կնգան ու հայ աղջկան կարող է խառնեք իրար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 17
  • 1 min read

Երկու օր առաջ սոցիալական ցանցերով լուր տարածվեց, որ Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Белла Белла -ը (հայ բլոգեր)։ Այլ տեղեկություն չկար։Բնականաբար, հայկական ֆեյսբուքը անդրադարձավ լուրին։ Գնահատվեց եղածը որպես հայազգի քաղաքացիների համար անվտանգային խնդիր։ Որ տեղեկության իսկության դեպքում Բելառուսը դառնում է ոչ ապահով երկիր հայերի համար։Հաջորդ օրը հայտնվեցին շատ զգույշ մտածողներ, թե՝ դեմքին որ ուշադիր նայեք, այդ աղջիկը թուրք է, մանավանդ որ՝ լուրը Լապշինից է․․․։ Սա էլ որոշ տարածում գտավ։

Այս դեպքից առաջ հայտնի ախուրյանցի Անոն մերժեց նիկոլին՝ համացանցը թնդում էր, թե՝ հայ, հույ, մոլի նիկոլականները հրաժարվում են նիկոլից։ Հաջորդ օրը ախուրյանցի կինը մի բաժակ սառը ջուր խմեց, թե վրեն թափեց, «խելքի» եկավ, թե՝ տաքություն ունեի, ներող նիկոլ, վարչապետս ես...Զարմանալիորեն՝ նախորդ օրը ուրախացող սոցցանցը գլխի չընկավ, որ ինքն էլ ասի՝ մենք էլ տաքություն ունեցել, որ այսպիսի հիմար դեպքին ռեակցիա ենք տվել, մանավանդ՝ ուրախացել ենք, հույսեր ենք ունեցել, որ նիկոլի հերթական վերջի հերթական սկիզբն է ուրեմն։Բլոգերի ու ախուրյանցու դեպքերը համեմատելի չեն, թեև՝ նիկոլի համախտանիշով տառապողի դեպքը հաստատ իրական է։Սակայն զարմանալիորեն հենց այս դեպքը պետք էր անտեսել։Իսկ բլոգեր աղջկան տեսքից թուրքի նմանեցնելը ու եզրակացություններ անելը զգուշության նշան չէ ամենևին։Ավելի լավ է մի անգամ սխալվել, ավելորդ տեղը հայուհու պաշտպանել, քան քեզուքեզ զգուշանալ ու մարդուն մենակ թողնել հնարավոր իրավիճակում։ Շատ հնարավոր։Կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործադուլի մասին. Էլի գտնվեցին զգուշավորներ, թե՝ նիկոլի մատն է հաստատ խառը, կամ՝ հաստատ ուզում է Սյունիքը տալ, դրա համար ռեակցիա չի տալիս գործադուլին, թեպետ՝ վնասներ է կրում, կամ՝ նստել բանակցում են, ուրեմն հաստատ կազմակերպած էր...։Իսկ ճիշտը մարդկանց գործադուլը զանգվածային դարձնելն էր, իրոք դժվարին գործի համար բարձր աշխատավարձի պահանջին միանալն էր։Ավելին՝ ում կազմակերպածը ուզում է լիներ, պիտի ամեն արդար պահանջ գրավել, մեզնով անել ու լուծման հասնել։

Թե չէ՝ խելքներիս զոռ տալով... մեռանք նյութեր գրելով։Անահիտ Ոսկանյան

1/2173
bottom of page