«Ես ուզում եմ ապրենք միասին, իրար հետ ապրենք կյանքը այս սիրուն»․ Վաչե Երիցյանի կինը կիսվել է հարսանեկան ֆոտոշարքով
Jul 7, 2025
1 min read

Դերասան Վաչե Երիցյանի կինը՝ դերասանուհի Սրբուհի Բալայանը, Instagram-ում վերհշել է իրենց հարսանիքն ու կիսվել ջերմ գրառմամբ։
«Իմ հեքիաթը»՝ ֆոտոշարքը, որի հեղինակը @kalashyan_photography-ն է, մակագրել է դերասանուհին։
Սրբուհին հավելել է․ «Ես ուզում եմ միասին ապրենք կյանքը այս, միասին երգենք՝ ես՝ անհասկանալի, դու՝ հետաքրքիր, կարոտենք իրար՝ անգամ, երբ տանն ենք, իրար հետ խոսենք ու լինենք ընկեր, հաց պատրաստենք, ժամանակ առ ժամանակ կռվենք, ես բողոքեմ, դու նայես լուսավորությամբ։ Պարենք ու հաջորդ օրը մոռանանք դրա մասին, ֆիլմեր նայենք, ես նայեմ ու անդադար համոզեմ, որ դու էլ նայես։
Ես ուզում եմ ապրենք միասին, իրար հետ ապրենք կյանքը այս սիրուն»։
Հիշեցնենք, որ զույգի հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 31-ին։




















