top of page

«Հազարավոր խնդիրներով երկրում 6 մլն դոլարը ծախսելու տեղ չկա՞, երգիչ են բերում»․ Գոռ Մադոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 2
  • 1 min read
ree

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքան անասուն կառավարում ու հանրային միջոցների մսխում լինի, որ կառավարությունը 6 մլն դոլարով մասնավոր համերգ կազմակերպի՝ Լոպեսին Հայաստան բերելով: Հազարավոր խնդիրներով երկրում 6 մլն դոլարի ծախսելու տեղ չկա՞: Ավելին, իմ հարկերով երգիչ են բերում, միջնորդները միլիոններով փող աշխատում, բայց տոմսը ծախում են սիրելի քաղաքացու վրա, այն տոմսը, որի փողը ես եմ տվել իմ հարկերից: Արանքում օգտվում է լավ ախպեր միջնորդը, ով տենդեռ ա շահել:


Որ այդքան ձեռնտու է, հենա թող մասնավորն անի, պետության ի՞նչ գործն է կոմերցիոն համերգ կազմակերպի: Հիմա որ այդ ներդրած փողը դուրս չգա, դատվելո՞ւ են փող մսխողները, հաշվետվություն տալո՞ւ են, թե բյուջեի 6մլն դոլարի ծախսը ինչքան եկամուտ ա բերել:


Ու այդ ամենը ԿԳՄՍ-ն է անում, էլ անելիք չունի կրթության ու գիտության նախարարությունը, զբաղվում է մեկ անձից գնումներով ու տենդերային օգնությամբ»:

 
 
1/2536
bottom of page