top of page

Financial Times. Պուտինը պահանջել է ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի արևելյան հատվածից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 16
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու պայման է դրել՝ պահանջելով, որ Ուկրաինան զորքերը դուրս բերի Դոնեցկի մարզի արևելյան մասից, նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ կարող է սառեցնել շփման գծի մնացած մասը, եթե իր հիմնական պահանջները կատարվեն, հայտնում է Financial Times-ը։

Պուտինը նման խնդրանքով է հանդես եկել ուրբաթ օրը Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պարբերականը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին անմիջականորեն ծանոթ չորս անձի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովն Ալյասկայում կայացել է օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով (Երևանի ժամանակով՝ օգոստոսի 16-ի գիշերը)։

Գագաթնաժողովի արդյունքներով կողմերը Ուկրաինայում հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք չեն բերել, ընդ որում՝ ԱՄՆ նախագահը գոհ է մնացել հանդիպումից։

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

 
 
1/2519
bottom of page