top of page

Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 21, 2024
  • 1 min read

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան թաղամասի «Ակվարիում» ռեստորանային համալիրի մոտ տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանում հաշվառված, առանց մշտական բնակության վայրի բնակիչ 64-ամյա Մյասնիկ Ա.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

1/2180
bottom of page