top of page

Ծովագյուղում 25 հա խոտածածկ տարածք է այրվում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ծովագյուղում 25 հա խոտածածկ տարածք է այրվում


Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածին հարակից դաշտամիջյան հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, խոտածածկ տարածք է այրվում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ։



Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։



Տարածքում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արման Բադալյանը և Հայրապետ Հայրապետյանը։



Հրշեջ փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ պայքարում են մոտ 25 հեկտար խոտածածկ տարածքի վրա բռնկված կրակի տարածման դեմ, որը տեսանելի է մի քանի կմ-ից։



Դժվարությունը կայանում է նրանում, որ տարածքը անհարթ է, դժվարամատչելի և հրշեջ ավտոմեքենաները չեն կարողանում մոտենալ։



Դեպքի վայրում է նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։



Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



bottom of page